Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել
Նիկոլ Փաշինյանի ընտանիքի թերթը երեք օր է՝ առանձնակի ոգևորությամբ տարածում է Սամվել Կարապետյանի եղբորորդուն վերագրվող մեղադրանքի թեման: Սկզբում սեփական աղբյուրներին հղումով հրապարակեցին թերթի առաջին էջում, հետո մի քանի հրապարակմամբ կայքում ու ֆեյսբուքում, ընդ որում՝ հրապարակումներից որևէ մեկում չկա Կարապետյանների տեսակետը:
Խոսքը նույն Սամվել Կարապետյանի մասին է, որի հետ Նիկոլի հանդիպումը իշխանական քարոզչամեքենան ներկայացնում էր, որպես «դարի նվաճում», ԱԺ նախագահը նոր ներդրումների մասին էր «ավետում», իսկ ԱԺ փոխխոսնակը հանդիպման տեսանյութն էր տարածում: Մի խոսքով՝ ոնց կարողացան PRվեցին Կարապետյանի անվան շուրջ ու հանդիպումից մի քանի օր անց Նիկոլի ընտանիքի մեդիան նման գրոհ է կազմակերպում Կարապետյանների դեմ:
Ընդ որում, մեղադրանքն հնչեցնողն էլ, ինչպես պարզվեց, քրեական հանցագործ է, որը մարդ առևանգելու համար կալանավորված է եղել ՌԴ-ում, իսկ նրա հայրը 2016թ.-ին հեռացվել է «Տաշիրից»՝ խոշոր գումար հափշտակելու համար:
Ու իրենց նման վարքագծով հանդերձ իշխանությունները ակնկալում են գործընկերային կապեր հաստատել մարդկանց հետ, որոնց հետ շփումy բխում է առաջին հերթին պետության, հետո նաև անձամբ իրենց շահերից:
Նույն պատմությունն էր նաև Ռուբեն Վարդանյանի և «Ամերիաբանկի» դեմ կազմակերպված գրոհի դեմքում: Նիկոլի ընտանիքի թերթը դարձյալ առաջամարտիկի դրում էր, որովհետև լուրի հետևից ընկած լրագրողի մակարդակից ոչ մի աստիճան չեն բարձրացրել ու չեն գիտակցում, որ իրենք այլևս հասարակ մեդիա չեն, իրեն լրատվամիջոց են, որի խմբագիրը երկրի վարչապետի կինն է: Բայց հասկացողները հասկացան ու կանխեցին հայկական բանկային համակարգին սպառնացող վրահաս աղետը:
Գործարար շրջակաների կողմից հաճախ եմ լսում, որ այս իշխանությունների հետ չի կարելի պայմանավորվել, հիմա հասկանում եմ՝ ինչու. որովհետև չունեն ամրագրված սկզբունքներ ու շարժում են իրավիճակի թելանդրանքով միայն՝ սխալը ավելի մեծ սխալով ծածկելով ու ռիսկերը չգիտակցնելով: Այսպես հեռու գնալ չեն կարող»։
0Comments