Այդպես էլ մտածում էի՝ «օրենքով գողին» իբր գրական լեզվով ներկայացնելու համար «քրեական աստիճանակարգության ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ունեցող անձ» խուճուճ արտահայտությունն օգտագործելը, թերևս, ռուսական համանման օրենքի վատ թարգմանության արդյունք է: Հարգելի գործընկերներ, ռուսական աղբյուրներում «высокое положение» արտահայտությունը պարզապես պետք էր թարգմանել «բարձր դիրք». չպետք է անտեսել, որ «կարգավիճակ» եզրույթը իրավական նշանակությամբ բոլորովին այլ իմաստ ունի (օրինակ՝ պատգամավորի կարգավիճակ, մեղադրյալի կարգավիճակ, տուժողի կարգավիճակ, որոնք ենթադրում են ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ որոշակի իրավունքներ, պարտականություններ և պատասխանատվության առանձնահատկություններ), այն չի կարող համարվել կենցաղային նշանակությամբ «դիրք» բառի համարժեքը: Ինչ-որ անհարկի շատ չե՞ք ճոխացնում հանցավոր աշխարհի ներկայացուցիչների սոցիալական նշանակությունը:
Սակայն ինձ ավելի մտահոգում է բովանդակային նկատառումով օրինագծի անկատարությունը, գիտագործնական հիմնավորումները, կանխարգելման ողջ համակարգի հատվածայնությունը (օրինակ՝ նույն «բարձր կարգավիճակ» ունեցող անձին դիմում են՝ ոչ թե ապրիորի նրանց նկատմամբ խորը հարգանք տածելու, այլ իրավապահ մարմիններին չվստահելու հիմքով):
Մի խոսքով, հարցերն անչափ շատ են, օրինակ՝ հասկանալի չէ, թե ինչու ՔԿՀ-ում գտնվողի կողմից արարքը կատարելը համարվում է որակյալ, իսկ քննչական մեկուսարանում գտնվողի կողմից նույն արարքը կատարելը՝ ոչ, մի փոքր քննարկման դիապազոնը հարկ էր ավելի լայն վերցնել, չսահմանափակվել գերատեսչական պատկերացումներով ...
0Comments