Այս կառավարությունը պետք է ազատվի անիմաստ խոսող, հանդուգն, ցինիկ, ոչ պրոֆեսիոնալ պատգամավորներից

«Վեթինգը» պետք է սկսել Ազգային Ժողովից». «Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանություն ՀԿ

««Վեթինգ» ԱԺ-ի պատգամավորների համար

Վերջին մեկ տարում հայերը գրեթե ոչ մի օր «տխուր» օր չեն ունեցել․ օրը բացվում է իշխանական անտեղյակ, այստեղից-այնտեղից լսած ցնցումային խոչընդոտներ հորինելով։ Եթե նախկինները տասը-քսան տարում հեռացան իրենց որդեգրած գաղափարախոսությունից ու սկզբունքներից, ապա նորերը՝ չբոլորեցին մեկ տարին։ Նույն ոճով շարունակում են նախկինների վատ «սովորույթները»՝ մոդայիկ անուններ դնելով։

Այս անգամ խոսքը «Վեթինգի» մասին է։

Սրա մասին արդեն շատ են խոսել, քննարկել ու քննադատել։ Ցավալին այն է, որ այդ քննադություններն ու կարծիքները մեր իշխանական թևը չի լսում ու չի ընդունում։

Այն ինչ, Հայաստանը նմանվել է մի նավակի, որին հսկայական ալիքները զարկում են ժայռերին և ուր որ է այդ նավակը կկոտրվի ու ջրի տակ կանացնի, միայն այն պատճառով, որ շատ շատերն անկախ իրենցից, միամտաբար եկել են իշխանության ու չգիտեն իրենց պարտականությունները։

ԱԺ-ը «Անլուրջների Ժողով» է դարձել։ Փորձառու, համարձակ պատգամավորների կողքին հավաքվել են անփորձ, հանդուգն, օրենքներից անտեղյակ ու քննադատություն չհանդուրժող մարդիկ, որոնք իշխանությունն արդեն միահեծան են դարձրել։ Խոսում են իբր ժողովրդի անունից, բայց ժողովուրդը բողոքի ակցիաներ է իրականացնում և դժգոհում նոր օրենքներից։ Քննադատում էին նախկիններին մեծ գումարներով օտարերկրյա փորձագետներ հրավիրելու համար, իրենք նույնն են անում։

Օրինակներն անվերջ կարելի է շարունակել, բայց բոլորս արդեն ձանձրացել ենք օրըստօրե արհեստականորեն աճող ծախսատար խնդիրներից, որոնք կարելի էր չստեղծել և դրանց վրա գումար չվատնել, այլ իրականացել կառուցողական, համախմբման տանող քաղաքականություն։

Իրավիճակը կարելի է շտկել միայն այն դեպքում, երբ ԱԺ-ում «Վեթինգ» իրականացվի՝ զտում։

Այս կառավարությունը պետք է ազատվի անիմաստ խոսող, հանդուգն, ցինիկ, ոչ պրոֆեսիոնալ պատգամավորներից, որոնք ոչ թե հարցեր են լուծում, այլ մի բան էլ խանգարում են փորձառու պատգամավորներին իրականացնել իրենց առջև դրված խնդիրները։

Հետևաբար, «Վեթինգը» պետք է սկսել Ազգային Ժողովից»։

«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանություն ՀԿ