«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը որպես Հայաստանի մարդու իրավունքների 1-ին պաշտպան մտահոգ է։
Նա նա նշեց, որ իշխանությունների մոտ ճնշելն արդեն դառնում է վատ սովորություն ու անգամ անեկդոտ պատմեց, թե ինչպես մի մարդը երեք անգամ ընկնում է բարձր հարկից ու ասում է, որ դա հրաշք է, սակայն զրուցակիցը համամիտ չէ․ 1-ին անգամվա ասում է, դա պատահականություն է, երկրորդի համար՝ կրկնություն, իսկ երրորդ անգամ ասում է՝ սովորություն է։
Ասաց, որ Հայաստանի նոր իշխանությունը 1 տարի ժամանակ ուներ գնալու դատաիրավական բարեփոխումների և այլ քայլերի։
«Գործիքակազմը, շտեմարանը ծով է, նոր իշխանությունները չեն օգտվել դրանից։ Հիմնականում՝ կոչեր են, սպառնալիքներ։ Եվ վերջապես՝ ԶԼՄ-ներ մասին, ասում են՝ չէ, մենք բան չենք անում։ Բա էլ ինչ անենք, մեկի օֆիսն են մտնում, մյուսներին բողոքների ժամանակ տանում են ոստիկանություն, մյուսներին բրթում են կամ ինչ-որ բռնություն են գործում։
Մնացածներին ասել են՝ դուք՝ հակահեղափոխական, փող տվողները կոռուպցիոներն են և դրա համար , իրենց ձևացնում են ընդդիմություն։ Մյուսն արդեն կռիվ է»,- ասաց նա։
Նա ընդգծեց, որ որպես Մարդու իրավունքների առաջին պաշտպան, դիմում է վարչապետին, որ ժամ առաջ դիմի իր ջատագովներին՝ վերջ տալու այդ գռեհիկ կոչերին ու սպառնալիքներին, ի պատասխան՝ լրագրողի հարցի, ասաց, որ, այո,պետք է քրեական գործ հարուցվեր Ջիվան Աբրահամյանի նկատմամբ։
Նրա անունն էլ, ի դեպ, չտվեց՝ ասելով՝ «երիտասարդ»։ Անդրադառնալով դատական իշխանության արգելափակմանը՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դատարանների ելքերն ու մուտքերը փակելն ամբողջովին հակասահմանադրական էր։ Կոնկրետ Արցախի մասով կոչերի վերաբերյալ ասում է՝ անկախ նրանից կոչերը, սպառնալիքները ովքեր են հնչեցնում, ամեն ինչ պատասխանատուն նոր իշխանություններն են։
«Եթե տեսնում են, որ խորանում է, ըստ որում, ամենագռեհիկ ու բիրտ արտահայտություններով շարունակվում է, նշանակում է՝ իշխանությունները պետք է օգտագործեն այն շտեմարանը՝ մեղմ ուժի, դիմելու, որևէ անգամ լսե՞լ եք, որ իշխանությունից դիմեն և կոչ անեն՝ վերջ տալու սոցցանցեում և փողոցներում իրար վիրավորելուն։ Բոլորին, չեմ ասում միայն իրենց ջատագովներին» ,-ասա նա որպես ամփոփում նշում է, որ իշխանությունն առհասարակ, չի օգտվում մեղմ ուժի գործիքակազմից, և միայն կոշտ հայտարարություններ, ուլտիմատումներ և այլն։
0Comments