Հայաստանից ութամյա Լյանա Ուլիխանյանը մասնակցել է «Лучше Всех!» շոուին, որը հեռարձակվում է «Առաջին ալիք»-ով։
Նա թավջութակ նվագելու վարպետության դաս է անցկացրել, իսկ հաղորդավար Մաքսիմ Գալկինը հետաքրքրվել է՝ արդյոք գործիքն անուն ունի։ Աղջիկը պատասխանել է, որ հայերենով այն հնչում է որպես թավջութակ, իսկ ինքն այն անվանում է «թավդուչակ»։ Մաքսիմ Գալկինը նկատել է, որ մարդու համար, ով հայերեն չգիտի, հնարավոր չէ հասկանալ տարբերությունը, իսկ Լյանա Ուլիխանյանն ի պատասխան նրան խորհուրդ է տվել հայերեն սովորել՝ հասկանալու համար։
Աղջիկը սիրելի թավջութակահարներ ունի. նա նշեց Ժաքլին դյու Պրեի, Նարեկ Հախնազարյանի եւ Սեւակ Ավանեսյանի անունները։ «Երեք ամենահայտնի թավջութակահարներից երկուսը հայեր են։ Տարօրինակ է՝ ինչպես է Ժաքլին դյու Պրեն հայտնվել ցանկում։ Թեեւ դա էլ է հայտնի, դյու Պրե՝ Դյուպրենյան...»,- կատակել է Գալկինը։
Լյանա Ուլիխանյանը խոստովանել է, որ երազում է տիեզերքում հայտնի թավջութակահար դառնալ եւ նվագել է հայտնի դաշնակահար եւ դիրիժոր Սերգեյ Ժիլինի ղեկավարությամբ նվագախմբի հետ։
0Comments