Եգիպտոսում զբոսաշրջիկներին կարգելեն կերակրել ձկներին

Այժմ հասել է ծովի բուսաշխարհի եւ կենդանական աշխարհի հերթը։ Եգիպտոսը միացել է այն երկրներին, որոնք իրականացնում են մարջանի խութերը դայվինգից ու սնորքլինգից պաշտպանելու ՄԱԿ

Օտարերկրյա զբոսաշրջիկներին Եգիպտոսում կխնդրեն չկերակրել ձկներին եւ խուսափել այլ գործողություններից, որոնք վնասում են ծովի բուսական եւ կենդանական աշխարհին։ Արաբական երկիրը ներդնում է ՄԱԿ էկոլոգիական չափորոշիչները, տեղեկացնում է АТОР-ը։ https://www.atorus.ru

Կայուն զարգացման ուղեգծի շրջանակում Եգիպտոսն իրականացնում է մի շարք նախագծեր՝ ուղղված բնակչության եւ զբոսաշրջիկների էկոլոգիական գիտելիքների խորացմանը։ Այսպես, ավելի վաղ Խուրգադայում, Մարսա Ալամում եւ Դահաբում արգելվել էր պլաստիկե փաթեթների եւ մեկանգամյա օգտագործման ամանների օգտագործումը։

Այժմ հասել է ծովի բուսաշխարհի եւ կենդանական աշխարհի հերթը։ Եգիպտոսը միացել է այն երկրներին, որոնք իրականացնում են մարջանի խութերը դայվինգից ու սնորքլինգից պաշտպանելու ՄԱԿ «Կանաչ լողաթեւեր» նախաձեռնությունը։Եգիպտական լրատվամիջոցների տվյալներով՝ 2018 թվականին Եգիպտոս է այցելել 11,3 մլն զբոսաշրջիկ, եւ մոտ 3 մլն մարդ սուզվել է Կամիր ծովի ջրերում։ Դայվ-ինդուստրիայում գործում է մոտ 500 ընկերություն, որոնք նման հանգիստ են կազմակերպում։

Տեղի փորձագետների գնահատականներով՝ զբոսաշրջության արդյունաբերությունը բացասաբար է ազդում ծովի բուսական ու կենդանական աշխարհի վրա։ Խութերի մոտ խարիսխներ նետելը դայվինգի ու սնորքլինգի ժամանակ վնասում է մարջանները, իսկ նավթի հետքերը, որոնք մնում են նավակներից ու մոտորանավակներից հետո, սպառնում են ծովի կենսաբազմազանությանը։

Եգիպտոսի միանալը ՄԱԿ նախագծին ենթադրում է 30 դայվինգ կենտրոնների եւ 150 դայվ ուղեկցորդների ուսուցանում եւ արտոնագրում, ինչպես նաեւ էկոլոգիական չափորոշիչների տարածում զբոսաշրջիկների վրա։ Նրանց կխնդրեն չկերակրել ձկներին ծով ընկղմվելիս, չկոտրել մարջանի խութերը, աղբ, պլաստիկե իրեր, սննդի մնացորդներ ու քիմիկատներ չնետել ծովը։

Այս ամենի մասին զբոսաշրջիկներին պետք է պատմեն ընկերությունները, որոնք կազմակերպում են ծովային զբոսանքներ եւ սուզումներ։ Չնայած էկոլոգիական կանոններն առայժմ կրում են ուղեցույցի բնույթ, Եգիպտոսում մտադիր են խստիվ հետեւել դրանց կատարմանը։

Էկոլոգիական նախաձեռնության պիլոտային հարթակ է դառնալու Հարավային Սինայը, իսկ մինչեւ 2020 թվականի մարտ նախագծին կմիանան նաեւ երկրի այլ շրջաններ։