Ուկրաինայի Լվով քաղաքի օդանավակայանում վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել Ան-12 ինքնաթիռը: Նախնական տվյալների համաձայն՝ կան զոհեր: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլիյը, գրում է meduza.io-ն:
Օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 1 բեռի ուղեկցորդ:
Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի մասին: Այս մասին սկզբում գրել էր Վլադիսլավ Կրիկլիյը, ավելի ուշ հեռացրել է հրապարակումը:
Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով` ինքնաթիռը ռադարների էկրանից անհետացել է ժամը 7:10-ի սահմաններում, 19 րոպե անց անձնակազմի անդամներից մեկը ռադիոկապի միջոցով հայտարարել է արտակարգ վայրէջքի մասին: 7:46-ի սահմաններում Ան-12-ը հայտնաբերել են թռիչքուղուց մեկուկես կիլոմետր հեռավորության վրա:
Հրդեհի նշաններ չեն եղել: Ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ պատճառը կարող էր վառելիքի պակասը լինել:
Դա բեռնատար չվերթ էր, որը մեկնել էր իսպանական Վիգոյից թուրքական Ստամբուլ և պետք է վերալիցքավորվեր Լվովում:
0Comments