Ապրիլի 13-ին, ժամը 12:27-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Հաղթանակի» կամրջի վրա գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:35-ին, մարվել՝ 12:48-ին:
Այրվել է «Mercedes C280» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա.Փ.) շարժիչը:
0Comments