Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Զոհվել է 4 մարդ, կան վիրավորներ

Չորեքշաբթի երեկոյան Թբիլիսիի հյուսիսային շրջանի ինը հարկանի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 4-ի: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ բժիշկներին չի հաջողվել փրկել պայթյունից տուժած 4-ամյա տղա երեխայի կյանքը:

Փոքրիկը հիվանդանոց է տեղափոխվել անմիջապես պայթյունից հետո, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել հունվարի 16-ի երեկոյան ինը հարկանի բնակելի շենքի վեցերորդ հարկում: Ենթադրվում է, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել:

Ավելի վաղ հաղորդվում էր 3 զոհի և 5 տուժածի մասին, սակայն այժմ զոհերի թիվը հասել է 4-ի, իսկ տուժածներինը՝ 7-ի:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունվարի 17-ը սգո օր է հայտարարել ի հիշատակ պայթյունի հետևանքով զոհերի: Միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել: