Թայվանցի գիտնականները օրինաչափություն են հայտնաբերել ուշ հայրության և երեխաների մոտ հոգեկան շեղվածության հակման միջև։
Նրանց կարծիքով՝ շիզոֆրենիայի հանդեպ հակվածությունը կարող է կախված լինել հոր տարիքից։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որքան մեծ է հայրը, այնքան բարձր է մանկական շիզոֆրենիայի զարգացման վտանգը։
Հոր տարիքի յուրաքանչյուր 10 տարին հիվանդության ծագման վտանգը մեծացնում է 30 տոկոսով։ Գիտնականները դա բացատրում են նրանով, որ կյանքի ընթացքում հոր մոտ տեղի են ունենում «մուտացիայի կուտակումներ», որոնք փոխանցվում են երեխային։ Մոր դեպքում դա տեղի չի ունենում։
0Comments