Փորձագետը նշել է սմարթֆոնից վնասը նվազագույնի հասցնելու մեթոդները

Հայտնի է դարձել, որ անհրաժեշտ է գնել այնպիսի սմարթֆոն, որը հնարավոր կլինի բռնել ձեռքի բութ մատով և ցուցամատով

Մալայզիայի Perdana University-ի գիտաշխատող Էռնա Ֆարիզա Մոհդ Փութը բացատրել է, թե ինչ կանոններ և մեթոդներ կօգնեն նվազագույնի հասցնել սմարթֆոնի օգտագործման հետևանքով ստացվող վնասը, հաղորդում է «Mir24» հեռուստաալիքը:

Հայտնի է դարձել, որ անհրաժեշտ է գնել այնպիսի սմարթֆոն, որը հնարավոր կլինի բռնել ձեռքի բութ մատով և ցուցամատով: Դա կօգնի խուսափել թմրությունից, բութ մատի, դաստակի, պարանոցի և մեջքի շրջանում ցավից:

Բացի այդ, սմարթֆոնի վրա տեքստ հավաքելիս ցանկալի է օգտագործել երկու ձեռքերի մատները:

Փորձագետը նաև հայտնում է, որ գործիքը պետք է պահել կրծքավանդակի, կզակի կամ աչքերի մակարդակում: Սա թույլ է տալիս պարանոցը ֆիքսել բնական դիրքում:

Related image
Բացի այդ, երկարատև խոսակցությունների համար ավելի լավ է օգտվել ականջակալներից:

Image result for Эксперт рассказал про способы, минимизирующие вред от смартфона