Դիզայներները սուրճի նստվածքից և բամբուկի տերևերից էկոլոգիապես մաքուր սպասք են ստեղծել ավիաընկերությունների համար

Մանրամասներ

Լոնդոնում գործող PriestmanGoode դիզայներական գործակալությունը նախագծել է «կանաչ սպասք»-ի դիզայնը: Ստեղծողները հույս ունեն, որ իրենց գտածոն ամբողջովին կփոխարինի պլաստիկե սպասքին ինքնաթիռներում և գնացքներում: Այս մասին գրում է Daily Mail- ը:

Սկուտեղը պատրաստված է սուրճի նստվածքից, տաք ուտեստով տարայի կափարիչը պատրաստված է բամբուկից, տարաները պատրաստված են ցորենի թեփից և ջրիմուռներից, իսկ դրանց կափարիչները պատրաստված են ջրիմուռներից և բանանի տերևներից: Դեսերտի կափարիչը վաֆլի է, իսկ կաթնաշոռով և սոուսով պարկուճները պատրաստված են ջրիմուռներից:

Դիզայներները նաև առաջարկում են էկոլոգիապես մաքուր ջրաման խցանափայտից և բիոպլաստիկից: