Տվյալ սննդակարգը ձեզ կօգնի 2 շաբաթում 5-8 կգ-ով նիհարել: Արդարացնելով իր անվանումը` այն բավականին խիստ է եւ լրջորեն սահմանափակում է սննդի կալորիականությունը: Սակայն եթե խոսենք, ածխաջրերի քանակի մասին, դրանք այնքան էլ քիչ չեն (60 գ-ից ոչ պակաս): Շատ ցածրկալորիական սննդակարգերը նիհարելու փուլում ածխաջրերի նույնիսկ ավելի լուրջ սահմանափակում են առաջարկում` մինչեւ 40 կամ նույնիսկ 20 գ:
Ամբողջ սննդակարգի ընթացքում անհրաժեշտ է շատ ջուր խմել (2 լ-ից ոչ պակաս): Արգելված են բոլոր ալկոհոլային ըմպելիքները, ինչպես նաեւ մրգերը եւ մրգահյութերը, բացառությամբ առավոտվա թուրինջի:
Օրվա ճաշացանկ
Նախաճաշ
Թուրինջ, մի կտոր հաց, 30 գ պանիր, սուրճ կամ թեյ առանց շաքարի:
Ճաշ
200 գ ճարպազուրկ կաթնաշոռ, լոբի, մի կտոր հաց, սուրճ կամ թեյ առանց շաքարի:
Ընթրիք
100 գ ոչ ճարպոտ միս կամ ձուկ, բանջարեղեն, սուրճ կամ թեյ առանց շաքարի:
Աղբյուրը` Dieta.ru
0Comments