Սթրեսսն ու լարվածությունը ներկայում բավական տարածված խնդիր են, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 3 պարզ ու արդյունավետ թուրմի բաղադրատոմս, որոնք կօգնեն ազատվել սթրեսից ու անհանգստությունից:
Նարդոս
Այս բույսը պարունակում է նյութեր, որոնք կպչում են պերիֆերիկ նյարդային համակարգի ազդանշանները փոխանցող մեխանիզմին ու նվազեցնում լակտատի մակարդակը, որն էլ սովորաբար դառնում է սթրեսի պատճառ: Նարդոսով թեյ պատրաստելու համար հարկավոր է 3 ճաշի գդալ նարդոսի տերևներին ավելացնել երկու լիտր եռման ջուր, թրմել 15 րոպե և խմել: Օրական ընդամենը երկու բաժակ նարդոսով թեյը կօգնի զգալի տարբերություն նկատել:
Երիցուկ
Երիցուկն ամենաարդյունավետ բնական հանգստացնող միջոցներից է: Այն պարունակում է նյութեր, որոնք ազդում են գլխուղեղի և ամբողջ նյարդային համակարգի վրա՝ օգնելով ազատվել անհանգստությունից ու սթրեսից: Երիցուկով թեյ պատրաստելու համար հարկավոր է մի բաժակ եռման ջրին ավելացնել 1 թեյի գդալ երիցուկի ծաղիկներ, թրմել մոտ 10 րոպե և խմել՝ ցանկության դեպքում քաղցրացնելով ըմպելիքը մեղրով: Օրական ընդամենը երկու բաժակ երիցուկով թեյը կօգնի ազատվել անգամ լուրջ լարվածությունից:
Կատվախոտի արմատ
Իր յուրահատուկ թերապևտիկ հատկությունների շնորհիվ այս բույսը սթրեսի և լարվածության դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է համարվում: Այն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ և նեղացնում է անոթները: Բացի այդ, այս բույսը հանգստացնում է նյարդերն ու ցավազրկող ազդեցություն է ունենում: Կատվախոտի թուրմը պատրաստելու համար հարկավոր է 1 թեյի գդալ արմատին ավելացնել 500 մլ եռման ջուր, թրմել 20-25 րոպե և խմել: Սակայն հարկ է հիշել, որ կատվախոտի արմատի թուրմը խորհուրդ չի տրվում ընդունել հղիներին ու կերակրող մայրերին:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru
0Comments