Հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոքսը հանգիստ է ընդունում 6-ամյա որդու` կանացի զգեստներ կրելու և վարդագույն մազեր ունենալու ցանկությունը

Կինոաստղը նաև նշել է, որ լրջորեն է մոտենում նորաձևության նկատմամբ որդու հետաքրքրությանը և կարծում է` տղան կարող է ապագայում դիզայներ դառնալ

Հոլիվուդյան աստղային շատ ծնողներ ողջունում են իրենց երեխաների ինքնարտահայտման ցանկությունը: Մեգան Ֆոքսը նորմալ է համարում 6-ամյա որդու`փարթամ զգեստներ կրելու և վառ գույնի մազեր ունենալու նախընտրությանը: Տղայի տարեկիցները, սակայն, բոլորովին էլ հիացած չեն տղայի արտասովոր տեսքով, գրում է woman.ru-ն:

Սեպտեմբերի 19-ն երեք երեխաների մայր Մեգան Ֆոքսը մասնակցել է ամերիկյան The Talk շոուի նկարահանումներին: Այստեղ «Տրանսֆորմերներ»-ի 33-ամյա աստղը պատմել է ավագ որդու` Նոայի մասին, ով լրջորեն տարված է կանացի զգեստներով և կիսաշրջազգեստներով: Մեգանն ասել է, որ հանգիստ է ընդունում տղայի հետաքրքրությունը Դիսնեյի արքայադուստրերի հագուստների նկատմաբ և տղային նույնիսկ  թույլ է տվել մազերը ներկել իր սիրելի վարդագույնով:

Մեգան

Մեգանի ամուսինը` դերասան Բրայան Օսթին Գրինը,  նույնպես հանգիստ է ընդունել որդու` վերը նշված երևույթների հանդեպ հետաքրքրության փաստը: Հարցազրույցներից մեկում Բրայանն ասել է, որ որդին իր հագուստներով ոչ ոքի չի վնասում, այնպես որ կարող է որքան ուզում է հագնել դրանք:

Մեգան

Այնուամենայնիվ, չնայած նրան, որ Նոան լիբերալ հայացքները սատարող դպրոց է հաճախում, տարեկիցները տղային հանգիստ չեն տալիս: Երբ 6-ամյա տղան դպրոցից վերադարձել է տուն, Մեգանը հարցրել է` ինչպես են դասընկերները վերաբերվել իր զգեստին: Տղան պատասխանել է, որ բոլորը ծիծաղել են, երբ նա դասարան է մտել, սակայն դա նրան չի հուզում, քանի որ շատ է սիրում զգեստներ:

Մեգան

Այդ միջադեպից հետո Մեգանը չի սկսել տղայի զգեստապահարանը համալրել վերնաշապիկներով և տաբատներով. փոխարենը Մեգանը տղային խորհուրդ է տվել պահպանել ինքնավստահությունը և ուշադրություն չդարձնել այլոց կատակներին ու ծաղրին:

Մեգան

Կինոաստղը նաև նշել է, որ լրջորեն է մոտենում նորաձևության նկատմամբ որդու հետաքրքրությանը և կարծում է` տղան կարող է ապագայում դիզայներ դառնալ:

 «Նա շատ տաղանդավոր է, անընդհատ նոր զգեստների գծագրեր է անում` չնայած այն հանգամանքին, որ ընդամենը 6 տարեկան է»,- ասել է Մեգանը: