Սեպտեմբերի 17
Ով ապրում է Բարձրյալի օգնությամբ երկնքում, կհանգչի Աստծո հովանու տակ
Առանձնացված ու պահված ապահով մի տեղ՝ հայտնի միայն Աստծուն ու ձեզ: Այնքան գաղտնի տեղ, որ երկրի վրա եղած ոչ մի ուժ չի կարող գտնել այն:
Այդ տան վրա Իմ Շուքը հավիտյան կլինի՝ այն կրկնակի ապահով ու կրկնակի գաղտնի դարձնելու համար: Իր ձագերին պատսպարող թռչնի թևերի հովանու պես Իմ Շվաքի խաղաղությունը կտարածվի ձեզ վրա: Այդժամ դուք ապահով ու անչափ վստահ կզգաք ձեզ:
Եթե վախերը դարձյալ պաշարեն ձեզ, իսկ մտահոգությունները վերադառնան կրկին, նշանակում է՝ դուք քաջություն եք ունեցել դուրս գալ այդ պահպանող հովանու տակից: Այդժամ ձեր միակ անելիքը պետք է լինի կրկին ետ՝ Հովանու տակ վերադառնալ և վերգտնել հանգստությունը:
0Comments