Cosmo.ru-ն ներկայացնում է գալիք աշնան ամենանորաձև կիսաշրջազգեստները:
Պլիսսե կիսաշրջազգեստ
Պլիսսե կիսաշրջազգեստը հարմար է ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան կերպարների համար: Առաջին դեպքում կարելի է համադրել ջեմպերների և գոտիների հետ, իսկ երկրորդ կերպարի համար ընտրեք թեթև վերնաշապիկներ:
Կաշվե կիսաշրջազգեստ
Ոճաբանները այս աշուն խորհուրդ են տալիս կրել կաշվե կիսաշրջազգեստներ: Սառը եղանակին այն կարելի է համադրել ծանր սվիտերների, իսկ տաք օրերին՝ դասական վերնաշապիկների հետ:
Վանդակավոր կիսաշրջազգեստ
Վանդակավոր կիսաշրջազգեստները դժվար թե երբևէ դուրս գան նորաձևությունից: Այս տեսակի կիսաշրջազգեստները լավագույն տարբերակն են առօրյա լուքերի համար:
Մինի կիսաշրջազգեստ
Մի վախեցեք աշնանը կարճ կիսաշրջազգեստներ կրել: Համադրեք դրանք oversize-սվիտերների հետ:
Ծաղկավոր կիսաշրջազգեստ
Աշնանը ավելի լավ է կրել մուգ երանգի կիսաշրջազգեստներ՝ ծաղկավոր նախշերով:
Մատիտ-կիսաշրջազգեստ
Լավագույն տարբերակը գործնական հանդիպումների, զբոսանքների, ռոմանտիկ ընթրիքների և կոկտեյլային երեկույթների համար:
0Comments