Սոֆի Լորենի արտասովոր դիմահարդարումը համընդհանուր ուշադրության կենտրոնում է հայտնվել

Անցյալ ուրբաթ լրացել է Սոֆի Լորենի ծննդյան 85-ամյակը, չնայած տարիքին՝ դերասանուհին շարունակում է ակտիվ հանրային կյանք վարել

Մոլորակի ամենագեղեցիկ կին ճանաչված Սոֆի Լորենը շարունակում է ներկա գտնվել հանրային միջոցառումներին և քայլել կարմիր գորգի վրայով: Վերջին օրերին դերասանուհին նորից ներկայացել է հանրությանը: Համընդհանուր ուշադրությունից չի վրիպել դերասանուհու անսովոր դիմահարդարումը, գրում է woman.ru-ն:

Սոֆի

Անցյալ ուրբաթ լրացել է Սոֆի Լորենի ծննդյան 85-ամյակը: Չնայած տարիքին՝ դերասանուհին շարունակում է ակտիվ հանրային կյանք վարել: Լորենը պարբերաբար մասնակցում է ֆիլմերի պրեմիերաներին, կինոփառատոների և այլ միջոցառումների: Պապարացիները, ինչպես նախկինում, շատ ուշադիր են Լորենի անձի նկատմամբ և չեն դադարում հետևել նրան: Այնուամենայնիվ, չնայած դերասանուհու նկատմամբ հանրության մշտական հիացական վերաբերմունքին, կինոաստղը նույնպես երբեմն հայտնվում է հասարակության քննադատության թիրախում: Վերջերս համացանցում քննադատել են Լորենի դիմահարդարումը, որով 85-ամյա դերասանուհին ներկայացել էր Միլանի Նորաձևության շաբաթին. կտրուկ անկյուններով ներկված հոնքեր, տարբեր երկարություն ունեցող և անհամաչափ կերպով ամրացված թարթիչներ, խիտ եզրագծված աչքեր. այսպիսի դիմահարդարմամբ կարմիր գորգին վաղուց չէին հայտնվել գրում է լրատվամիջոցը:

Սոֆի

Համացանցի օգտատերերը մինչ օրս ակտիվորեն քննարկում են, թե ով կարող էր այդչափ «կոպիտ» դիմահարդարում անել համաշխարհային մեծության աստղին: Որոշ մարդկանց էլ թվում է, որ դերասանուհին սիրում է ինքնուրույն պատրաստվել միջոցառումներին, քանի որ չի վստահում մասնագետներին:

Սոֆի

Պետք է նշել, որ դերասանուհին առաջին անգամը չէ, որ հանրությանը նման արտասովոր դիմահարդարմամբ է ներկայանում: Լորենին երիտասարդ տարիքից դուր են եկել արհեստական թարթիչները և խիտ եզրագծերը, և դերասանուհին, ամենայն հավանականությամբ, հակված չէ գեղեցկության այլ «միջոցների» դիմել:

Սոֆի