Անելյան միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա գրեթե ամեն օր իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացնում է հմայիչ լուսանկարներ, պատմում է աշխատանքի, առօրյայի ու ժամանացի մասին։
Հմայիչ Անելյան իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է լուսանկարչի կերպարում։ Նա կրում է ջինսե տաբատ, սպորտային կոշիկներ եւ վերարկու։ Կերպարն ամբողջացրել է գլխարկը։ Կադրին կից նա կատարել է հետեւյալ գրառումը․
«Միշտ նկարՎողի դերում եմ։
Մինչ լուսանկարիչը զբաղված էր, ասեցի ապարատը ցրեմ միքիչ փորձեմ նկարել։ Ոտքերի անկանոն դիրքը ստացվեց, բայց լրջանալը՝ ոչ։ Սազու՞մ ա»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ը 18-ամյա մոդելի հետ զրուցել էր իր կերպարի, սիրո մեջ համարձակ քայլերի, մոդելինգի եւ դերասանության մասին:
«Երազանքներս ինձ գեղեցկացնում են, դրանց մեծ մասը դառնում են նպատակներ, որոնք կիրագործեմ մոտակա 2-3 տարիների ընթացքում: Բայց ունեմ երազանքներ, որոնք պետք է մնան միայն իմ սրտում, այսինքն՝ անիրական են. դրանք են տարբերում ինձ բոլորից, քանի որ անիրական երազանքները կյանքի հմայքն են…», - ասել էր նա։
0Comments