Անջելինա Ջոլիի որդին մեկնաբանել է հոր՝ Բրեդ Փիթի հետ իր հարաբերությունները

Ինչը բարին է, այդպես էլ կլինի

Հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլիի որդեգիր որդին՝ Մեդոքսը, մեկնաբանել է հոր՝ հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի հետ հարաբերությունները։

18-ամյա ուսանողի մասնակցությամբ վերջերս ET-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երիտասարդին նախ հարցնում են, թե արդյոք վերջինիս եղբայրներն ու քույրերը ոգևորված են նրա համալսարանում սովորելու կապակցությամբ։

«Կարծում եմ՝ այո»,- պատասխանել է Մեդոքսը։

Հարցին, թե արդյոք հայրը նրան պատրաստվում է այցելության գալ, երիտասարդը տարակուսալից պատասխան է տվել։

«Չեմ կարող ասել, չգիտեմ»,- հայտնել է նա։

Իսկ նրա հետագա հարաբերությունների ու շփումների մասին հարցին Մեդոքսը պատասխանել է․ «Ինչը բարին է, այդպես էլ կլինի»։

Այլ թեմաներով Մեդոքսը մի փոքր ավելի անկաշկանդ է զրուցել․ նա նշել է, որ ուսումնասիրում է կորեերեն լեզուն և իրեն համարում է «պանկի հավերժ երկրպագու», որը սիրում է բրիտանական The Business խմբի երաժշտությունը:

Բոլորովին վերջերս Անջելինա Ջոլին որդեգիր որդուն՝ Մեդոքսին, Հարավային Կորեայի Յոնսեյի համալսարան էր ճանապարհել։

Նա համալսարանում խոսել էր ուսանողների հետ՝ ասելով, որ հազիվ է զսպում արցունքները։

«Փորձում եմ զսպել արցունքներս: Գիտեմ՝ ժամանակն է: Շնորհակալ եմ, հիանալի դպրոց է երևում, վստահ եմ՝ բոլորդ կհավանեք այն»,- հայտնել էր դերասանուհին: