Ինչի՞ մասին է խոսում Ձեր դիրքը քնած ժամանակ

Այս դիրքում քնողները ճշտապահ ու բարեխիղճ են, սիրում ամեն ինչ իր տեղում տեսնել

Դիրքը քնած ժամանակ կարող է շատ բան ասել ձեր մասին, նույնիսկ այն, թե որքան համառ, իշխող կամ լարված եք դուք: Նման կարծիքի է բրիտանացի փորձագետ Ռոբերտ Ֆիպսը: Նա ուսումնասիրել է քնի ընթացքում առավել տարածված 4 դիրքերը` նպատակ ունենալով պարզել, թե դրանք ինչպես են արտահայտում մարդու հայացքնրը: Արդյունքները հնարավորություն են տալիս պարզել, թե որքանով է օրը լարված եղել, որքանով եք հուզվում ու վերահսկում ձեր կյանքը:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բրիտանացիների կեսը քնում է «որովայնի» դիրքով: Այս դիրքը նախընտրում են անհանգիստ մարդիկ, որոնք երկարատեւ, ծանր օրվանից հետո, ձգտում են վերադառնալ հարմարավետ շրջան: Այս դիրքում քնողները ճշտապահ ու բարեխիղճ են, սիրում ամեն ինչ իր տեղում տեսնել, սակայն միաժամանակ դյուրագրգիռ ու խուսափում ավելորդ խնդիրներներից:

Հետազոտությունները պարզել են, որ «կողքի» դիրքով քնող մարդիկ համառ, անհանդուրժող, խիստ մտածելակերպով ու դժվար համակերպվող են:

Հետազոտվողների մեկ երկրորդը քնում են դիմացը ձեռքերը պարզած ու տպավորություն է ստեղծվում, որ վազում են երազանքների հետեւից, կամ իրենց են հետապնդում: Դա նշանակում է, որ նրանք կյանքից շատ ավելին են ցանկանում ու պատրաստ են երկու ձեռքով վերցնել: Նրանք ինքնաքննադատներ են, արագ ոգեւորվող ու նույնքան արագ հիասթափվող:

17 տոկոսը կազմում են «ազատ ընկնողները», որոնք քնում են դեմքով դեպի ներքեւ ու ձեռքերը տարածած: Հաճախ գրկելով բարձը` ստեղծում են տպավորություն, որ կառչել են կյանքից: Նրանք կարող են զարթնել տագնապի զգացողությամբ` մտածելով նախորդ օրվա չլուծված խնդիրների մասին: Հետազոտությունների համաձայն, նրանք պետք է փորձեն ավելի շարժունակ լինել, զբաղվեն աշխատանքով ու հասկանան, որ ճակատագրի տերն իրենք են: