Աշխարհի ամենաթանկարժեք 10 առանձնատները

Բուքինգեմյան պալատից մինչեւ Ուկրաինայի էքս-նախագահի դստեր «համեստ կացարանը»

Հայտնի ասացվածքն ասում է․ «Իմ տունն իմ ամրոցն է»։ Սակայն նայելով աշխարհի ամենաթանկ տներին հասկանում ես, որ դրանք պարզապես ամրոցներ չեն, այլ իրականում շքեղ ամրոցներ են։ Տներից յուրաքանչյուրն արժանի է հատուկ ուշադրության։ Ճիշտ է, նման շքեղություն գնել իրենց կարող են թույլ տալ ոչ բոլոր հարուստները։

Բուքինգեմյան պալատ

Բուքինգեմյան պալատը համարվում է Եվրոպայի ամենաթանկարժեք տունը։ Այն արժե 1,5 միլիարդ դոլար։

1953թ․-ին՝ թագադրումից հետո, այն պաշտոնապես դարձել է Եղիզաբեթ II թագուհու նստավայրը, սակայն դրանից առաջ՝ Վիկտորիա թագուհու ժամանակներից, պալատը եղել է բրիտանական միապետերի նստավայր։

«Անտիլիա»

«Անտիլիա»-ն 27 հարկանի շինություն է։ Դրա հարկերից որոշները բաժանված են մեծ տարածությամբ։

Այս բնակելի շինությունը տեղակայված է Մումբայում։ Այն պատկանում է հնդկացի գործարար Մուկեշ Ամբանին։ Ունի մոտավորապես 37հազար քառ․ մետր մակերես, ինչի հաշվին էլ համարվում է աշխարհի ամենամեծ սեփական բնակելի տունը։ Երկնաքերը մշտապես սպասարկում է 600 մարդ։

Շինության արժեքը գնահատվում է 1 միլիարդ դոլար։

Լեոպոլդի Վիլլա

500 միլիոն դոլար արժողությամբ այս վիլլան անկասկած համարվում է ոչ միայն Եվրոպայի, այլեւ աշխարհի ամենաթանկ տներից մեկը։

Այն գտնվում է Ֆրանսիայում եւ 1902թ․-ին կառուցվել է բելգիացի թագավոր Լեոպոլդի կողմից։

Երկնաքարե տուն

Տունը գտնվում է Շվեյցարիայում։ Սեփականատերն անհայտ է, նա որոշել է չհրապարակել անունը։ Սակայն շինարարության համար ծախսված գումարը հայտնի է եւ զարմացնում է բոլորին․ այն կազմում է 12,2 միլիարդ դոլար։ Տան հատակն ու պատերը դինոզավրի ոսկորներից են, իսկ վերջնական տեսքի համար օգտագործվել են ավելի քան 200 կգ թանկարժեք քարեր։

Հարիրի առանձնատուն

Հարիրի առանձնատունը գտնվում է Լոնդոնում։ Այն բաղկացած է ոչ միայն 7 հարկից, այլեւ ունի 45 ննջասենյակ։ Պատուհանների ապակիները պաշտպանված են փամփուշտներից, ինչն էլ ապահովում է անվտանգության բարձր մակարդակ, իսկ խոհանոցն ամբողջությամբ ոսկեջրած է։

Այն համարվում է Անգլիայի ամենամեծ եւ ամենաթանկարժեք տներից մեկը, որի արժեքը՝ 300 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Լյուդովիկ XIV-ի պալատ

Տանը կա պարահանդեսի հսկայական սրահ, նկուղային գիշերային ակումբ, գինու մառան եւ տնային կինոթատրոն։

Առանձնատունը շրջապատված է լանդշաֆտային դիզայնով այգիներով, որտեղ տեղակայված են Լյուդովիկ XIV-ի արձանները։

Տան արժեքը 300 միլիոն դոլար է։ 2015թ․-ին այն գնվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ՝ Մուհամեդ բին Սալմանի կողմից։

The Pinnacle ԱՄՆ

Յելոուստոունսյան ակումբի ամենամեծ սեփականությունն է։ Այն աշխարհի ամենաթանկ տարածքն է, որտեղ կարելի է դահուկ քշել եւ գոլֆ խաղալ։ Տարածքը պատկանում է «անտառային բարոն» Թիմ Բլիկսեթին եւ նրա կնոջը՝ անշարժ գույքի ոլորտում բիզնես լեդի Էնդրեին։ Այն գնահատվում է 944 միլիոն դոլար։

Four Fairfield Pond

Տունն ունի 29 ննջասենյակ եւ 25 հա-ից ավել տարածք։ Այստեղ կա սեփական էլեկտրակայան, ինչպես նաեւ ավելի քան 100մ երկարությամբ ճաշասենյակ, 39 լոգարան, 3 լողավազան, բասկետբոլի հրապարակ։ Այժմ տան տերը Renco ընկերության սեփականատերն է։ Այն գնահատվում է 248,5 միլիոն դոլար։

Kensington Palace Gardens

Քենգսինգթոն-Փելես Գարդենս փողոցը գտնվում է Լոնդոնի արեւմուտքում։ Այն Միացյալ Թագավորության ամենաթանկ փողոցն է։

Առանձնատան այժմյան սեփականատերը Forbes-ի տվյալներով մոլորակի ամենահարուստ տասը մարդկանցից մեկն է՝ Լակշմի Միտտալը։ Առանձնատունը գնահատվում է 222 միլիոն դոլար։

Upper Phillimore Gardens

5-հարկանի առանձնատան սեփականատերը հանդիսանում է Ուկրաինայի նախկին նախագահ՝ Կուչմայի դուստրը՝ Ելենա Պինչուկը։ Հետաքրքրականն այն է, որ շքեղ տան ողջ 2-րդ հարկը զբաղեցնում է ննջարանն ու զգեստապահարանը։ Upper Phillimore Gardens-ի արժեքն այսօր կազմում է 980 միլիոն դոլար։