Կենդանիների մտերմության մասին իրական պատմությունները՝ ֆոտոշարքով

Ընդ որում՝ կենդանիներից շատերն իրենց ընկերներին բարոյական աջակցություն են ցուցաբերում և օգնում դուրս գալ սթրեսային վիճակից

Պարզվում է՝ կենդանիները նույնպես կարող են ընկերություն անել, գրում է Insider-ը:

Ստորև ներկայացված ուշագրավ լուսանկարներից այն կողմ իրական պատմությունների մի ամբողջ շարք է: Ընդ որում՝ կենդանիներից շատերն իրենց ընկերներին բարոյական աջակցություն են ցուցաբերում և օգնում դուրս գալ սթրեսային վիճակից:

Insider-ը ներկայացնում է անհավանական թվացող կենդանական ընկերությունների մասին իրական պատմություններ:

Ռնգեղջյուրի և ոչխարի անհավանական մտերմությունը՝ Բանգլադեշի կենդանաբանական այգում

 կենդանիներ

 Dhaka Tribune  թերթի փոխանցմամբ՝ Կանչի անունով էգ ռնգեղջյուրը 2013 թվականին իր զուգընկերոջը կորցնելուց հետո ընկճախտի մեջ է հայտնվել: Կանչին չէր ուտում և իրեն հեռու էր պահում մյուս կենդանիներից, ուստի կենդանաբանական այգու աշխատակիցները որոշել են նրան ծանոթացնել ոչխարի հետ: Թերթը հաղորդում է, որ կենդանիները յուրահատուկ մտերմություն են հաստատել և միասին ապրել ավելի քան 5 տարի։

«Ոչխարն անմնացորդ նվիրված էր ռնգեղջյուրին»,- գրում է Dhaka Tribune-ը:

 

Բարքլի անունով շան և Ռուդի անունով բադի ընկերությունը

կենդանիներ

Ամիսներ առաջ կենդանիների տերը հրապարակել էր իր երկու բադիկների՝ Ռուդիի և Փիփիի տեսանյութը, որոնք փորձում էին արթնացնել շանը: Կալիֆոռնիայի բնակչի խոսքով՝ կենդանիները միմյանց շատ են սիրում և ընտանիքի պես են դարձել: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Առնետները կարող են վստահելի ընկերներ լինել կատուների համար

կենդանիներ

  National Geographic-ը գրում է, որ Նյու Յորքում կատուների որդեգրման կենտրոնի կենդանիներից մեկի մոտ լեյկեմիա հիվանդություն էր հայտնաբերվել, ուստի կենտրոնի աշխատակիցները ստիպված են եղել նրան առանձնացնել մյուս կենդանիներից: Աշխատակիցները կատվին միայնակ չթողնելու համար կենդանու մոտ առնետ են բերել, քանի որ, ինչպես հաղորդում է աղբյուրը, առնետները լեյկեմիա հիվանդությամբ չեն վարակվում: Ի զարմանս կենտրոնի աշխատակիցների՝ կատուն և առնետը յուրահատուկ ընկերություն են հաստատել:

Լեյկոզը կատվազգիների մոտ վիրուսային բնույթ կրող հիվանդություն է:

Գերմանական հովվաշունը կարող է հիանալի ուղեկից դառնալ վայրի կենդանիների համար, ինչպիսիք են վագրերը

կենդանիներ

Մայամիի կենդանիների ապաստարանում շուրջ 180 կենդանի է բնակվում, այդ թվում՝ ընձառյուծներ, առյուծներ, ջրասամույրներ և ուղտ: Կենտրոնի սեփականատերերը հաճախ իրենց գերմանական հովվաշանը՝ Իգորին, տանում են ապաստարան և թույլ տալիս խաղալ մյուս կենդանիների հետ:

Սպիտակ վագրն ընկերացել է իրեն կերակրող շան և նրա ձագերի հետ

կենդանիներ

2018 թվականին BBC-ն հոդված էր հրապարակել առ այն, որ ռետրիվեր տեսակի շունը կերակրում է որբ մնացած կենդանիների ձագերին, այդ թվում՝ վագրի ձագին, բորենիներին, սիբիրյան վագրերին և աֆրիկյան առյուծին:

Շան և ոզնու ընկերությունը

կենդանիներ

Կենդանիների մասնագետ Ջոն Վրայթը NBC-ի հետ զրույցում բացատրել էր, որ կաթնասունները կարող են ընկերություն անել մյուս կենդանատեսակների հետ, եթե վերջիններս պատրաստ են ընկերություն անել կաթնասունների հետ, և որպես իր ասածի ապացույց՝ Ջոնը ներկայացրել էր շան և ոզնու ընկերության մասին պատմությունը: