Բանգկոկի փողոցներում ապրող շունը վիրավոր է ձևանում, որպեսզի գրավի մարդկանց ուշադրությունը և ուտելիք ստանա նրանցից։ Այս մասին հայտնում է AOL News պորտալը։
Գայե անունով անօթևան կենդանին անցորդներ կամ անցնող մեքենաներ տեսնելիս սկսում է հետևի ձախ թաթը քարշ տալ: Երբ մարդիկ հեռանում են, նա վերականգնում է իր նախկին տեսքը:
Տեղի բնակիչներից մեկը պատմել է, որ կենդանին իր աշխատանքի վայրին մոտ է ապրում և մարդկանցից կերակուր ստանալու համար միշտ կիրառում է այդ հնարքը:
«Ես նրան բրնձով եմ կերակրում, բայց նա շարունակում է իրեն այդպես պահել։ Կարծում եմ՝ այդպես է անում մարդկանցից կերակուր մուրալու համար»,-հայտնել է կինը:
Կինը պատմել է, որ մի անգամ նա ստուգել է Գայեի թաթերը և պարզել, որ իրականում ամեն ինչ կարգին է։
Շան մասնակցությամբ տեսանյութն արագորեն տարածվել է համացանցում՝ ձևացող շանը դարձնելով համացանցի աստղ:
«Հավանաբար, շունը նախորդ կյանքում մարդ է եղել»,- գրել է օգտատերերից մեկը:
0Comments