Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի մեծ վարչապետ կդառնա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես իսկապես հավատում եմ, որ Բորիս Ջոնսոնը կդառնա Մեծ Բրիտանիայի մեծ վարչապետ, մենք հավանում ենք միմյանց, եւ մենք երկուսուկես հիանալի օր ենք ունեցել»,- ասել է Թրամփը Ֆրանսիայում Յոթնյակի մամուլի ասուլիսում։ «Ես սպասում էի, որ նա վարչապետ դառնա մոտ վեց տարի։ Ես նրան ասացի. «ինչո՞ւ այդքան երկար սպասեցրիր»,- ասել է նա, տեղեկացնում է Reuters-ը։
Նշենք, որ Ջոնսոնը եւ Թրամփը առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել են Բիարիցում, «Մեծ յոթնյակի» շրջանակում, գրում է news.am
0Comments