Օգոստոսի 25
Կարող է այնպես լինել, որ վերահաս փորձություններն ու պատուհասները հաղթելով՝ թուլացնեն քեզ: Բայց դրանք Իմ Կամքը իրականացնելուց բացի, ուրիշ ոչինչ չեն կարող անել քեզ: Իսկ այդ Կամքը՝ աղոթքի մեջ քո ասածն է. «Քո կամքը թող լինի»:
Չե՞ս տեսնում, որ ոչինչ չի կարող խորտակել քեզ: Այժմվանից սկսած՝ ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ է բացվում քո առջև: Պետք է մտնես Արքայության մեջ, որ պատրաստել եմ քեզ համար:
Իմ Ներկայության ճաճանչները կլուսավորեն քո կյանքը: Վստահիր և քայլիր անվարան: Իմ Շնորհը բավական է՝ քո բոլոր կարիքների համար:
0Comments