Բրիտանական 4-րդ ալիքը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին նոր վավերագրական ֆիլմի ստեղծման մասին: Ըստ հեռուստաալիքի՝ ֆիլմը «ցույց կտա, թե ինչպես է Պուտինն օգտագործել իր իմացությունները հետախուզական աշխատանքում, երբ դարձել է միջուկային գերտերության նախագահ»:
Սերիալի նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում: Հեղինակները խոստանում են, որ ֆիլմը ցույց կտա, թե ինչպես է «Պուտինի անձնական փորձն ազդել նրա քաղաքականության վրա, թե ինչպես է ստեղծվել ժամանակակից Ռուսաստանը դավաճանության, հպարտության և զայրույթի խորքային զգացողության շնորհիվ»:
Հայտարարության մեջ նշվում է, որ ֆիլմում կհնչեն ինչպես Պուտինի, այնպես էլ իրեն մոտ գտնվող մարդկանց մեկնաբանությունները, որոնց կյանքը շատ է փոխվել վերջինիս գործողություններից: Հեռուստաալիքը նշել է, որ ստանձնելով նախագահի պաշտոնը, Պուտինը մտադիր էր «նորից Ռուսաստանը հզոր դարձնել» և փոխել իր դիրքերը միջազգային ասպարեզում:
Նախագծի պրոդյուսեր Ջեյմս Ռոգանի խոսքով հասկանալու համար, թե ներկայում ինչ է կատարվում աշխարհում, անհրաժեշտ է հասկանալ Վլադիմիր Պուտինին։
0Comments