Պետական պարտքի դինամիկան թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են, չունենք անսպասելի բացասական փոփոխություն: Մենք ամեն ամիս հրաարակում ենք ազդագիրը, որտեղ մանրամասն ներկայացվում են թվերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ խոսելով պետական պարտիք մասին:
Ֆիննախի խոսքերով, տարվա տընթացքում և արտաքին, և ներքին պարտքը նվազում ու աճում է, կարող է մի ամիս աճել, մի ամիս՝ նվազել. «Որպես կանոն, պետական պարտքի մասին դատողություն արվում է տարեկան արդյունքներով»:
Նախարարը նշեց, որ պարտքի բեռի չկառավարվող աճի մասին խոսելու առիթ չկա. «Այն որ պարտքն անվանական արտահայտությամբ կաճի, ենթադրվում է, որ տեղի կունենա: Մենք կտեսնենք դա: Բայց դա չի նշանակում, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճ ենք կանխատեսում»:
0Comments