Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են ռազմագերի Արայիկ Ղազարյանին

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում աջակցություն է երաշխավորել զինծառայողի իրավունքների պաշտպանության հարցում

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Նա նաեւ հույս է հայտնել, որ նրանց աջակցությամբ կերաշխավորվի մեր զինծառայողի իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում:

«Տեղեկացնեմ, որ այս թեմայով ես պարբերական կապի մեջ եմ ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դյուքրուեի հետ՝ փոխանցելով իմ մտահոգությունները և պատրաստակամությունն աջակցելու իրավիճակի բարենպաստ հանգուցալուծմանը»,- եզրափակել է Արցախի ՄԻՊ-ը:

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ զինծառայող 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը դեռևս չճշտված հանգամանքներում օգոստոսի 12-ին հայտնվել է էր ադրբեջանական կողմում։