Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում ականի պայթյունից ադրբեջանցիներ են զոհվել

Մանրամասներ

1

Արցախի՝ 44-օրյա պարեազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել: Այս մասին տեղեկություն է տարածել ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ ականի պայթյունից զոհվել է երկու խաղաղ բնակիչ, որոնք շինարարական աշխատանքներ էին կատարում Քարին տակ գյուղում:

Կատարվում է հետաքննություն։