Բրիտանացի գիտնականները պարզել են, որ համակարգչային եւ սմարթֆոնների խաղերը օգտակար են հոգեկան առողջության համար, քանի որ օգնում են թուլանալ եւ սթրեսից ազատվել:
Հետազոտության շրջանակում փորձարկվողներին բաժանել են 2 խմբի: Առաջին խմբի մասնակիցները աշխատանքից հետո կամ մաթեմատիկական թեստեր լուծելուց հետո 10 րոպե պետք է խաղային Block! Hexa Puzzle: Երկրորդ խմբի կամավորներին առաջարկվել է նույն ժամանակահատվածում սմարթֆոնի համապատասխան հավելվածի օգնությամբ զբաղվել մեդիտացիայով:
Փորձի արդյունքներով՝ առաջին խմբի փորձարկվողներն ավելի հաճախ են հայտնել հոգնածության զգացման նվազման եւ տրամադրության բարելավման մասին:
Հետազոտության հեղինակները նշում են, որ տեսախաղերն իսկապես օգնում են մասնագիտական հոգնածության դեմ պայքարում՝ օգնելով թուլանալ աշխատանքային առօրյայից հետո:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են JMIR Mental Health ամսագրում:, գրում է NEWS.am Medicine:
0Comments