Եղանակը՝ Հայաստանում հանգստյան օրերին

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարեւմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրի մեծ մասում օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում մինչեւ 20-25 մ/վ: Օգոստոսի 10-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: «Հայպետհիդրոմետից»  հայտնեցին, որ Երեւանում շաբաթ եւ կիրակի սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին քամին կուժգնանա մինչեւ 20-25 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+26,

Կոտայքի լեռներում գիշերը` +7+12, ցերեկը՝ +22+26,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +29+32,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +7+12, ցերեկը՝ +22+26,

Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +25+30,

Տավուշում գիշերը՝ +10+14, ցերեկը` +29+32,     

Արագածոտնի լեռներում գիշերը` +7+12, ցերեկը՝ +22+26,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +17+19, ցերեկը՝ +32+34,

Արարատում գիշերը` +17+20, ցերեկը՝ +33+35,  

Արմավիրում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +7+12, ցերեկը՝ +22+26,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+20, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +15+18, ցերեկը՝ +30+34,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+25,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +11+14, ցերեկը՝ +23+26 (հովիտներում` գիշերը` +15+19, ցերեկը՝ +31+35):