Շերեմետևո օդանավակայանում Մոսկվայից Երևան թռչող Nordwind Airlines ավիաընկերության օդանավը տեխնիկական խնդիրների պատճառով ընդհատել է թռիչքը:
Արագություն հավաքելու ժամանակ А321 օդանավի հրամանատարը տեխնիկական խնդիրների պատճառով հայտնել է, որ ընդհատում է թռիչքը և վերադարձել է մեկնարկային դիրք: Հայտնում են օդանավի մամուլի ծառայությունից:
199 մեծահասակ և 16 երեխա ուղևորները Երևան կհասնեն այլ օդանավով, թռիչքը կլինի Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:
analitik.am
0Comments