Նախ գաղտնի հարսանիք, ապա նաեւ գաղտնի ամուսնալուծությո՞ւն։ Սոցիալական ցանցերով համընդհանուր տարվածության դարաշրջանում համատեղ լուսանկարները ջնջելը չի կարող հետքեր չունենալ։ Առավել եւս, եթե հայտնի ես։ Instagram-ում Վերա Բրեժնեւային հետեւորդները նկատել են, որ իրենց սիրելի երգչուհին ջնջել է բոլոր լուսանկարներն ու տեսանյութերն ամուսնու հետ։ Շատերն անմիջապես տագնապ են բարձրացրել եւ աստղին բազմաթիվ հարցեր ուղղել։
«Վերա, ո՞ւր են կորել լուսանկարները, որոնցում ամուսինդ քեզ ձեռքերի վրա է տանում։ Տեսանյութը, որում դուք Մյունխենում եք»,- հարցրել է հետեւորդներից մեկը։
Երգչուհին պատասխանել է, որ չի ցանկանում «նյարդայնացնել նախանձողներին»։ Մեկ այլ հրապարակման մեկնաբանություններում Բրեժնեւայից հետաքրքրվել են՝ ինչու սոցիալական ցանցերում նրա նկարների շարքում այդքան քիչ են ամուսնու հետ կադրերը։ Բրեժնեւան կարճ է պատասխանել՝ Մելաձեն չի սիրում լուսանկարվել։
Ի դեպ, համացանցում տեղեկություններ են տարածվել, որ Մելաձեն «աչք է դրել» «ՎԻԱ գրա» խմբի նոր մասնակցի վրա, որով հիացած չեն մյուս մասնակիցները։ Ասում են՝ նոր երգչուհին «տարաձայնությունների սերմեր է ցանել» ընտանիքում եւ Կոնստանտինի ու Վերայի համագործակցության հարցում։
0Comments