Քիմն ամբողջությամբ ծածկել է տատիկի ձեռքերին երեւացող երակները

Հոլովակում երեւում է՝ ինչպես է Քարդաշյանը տոնային կրեմը քսում տատիկի՝ Մերի Ջո Քեմփբելի ձեռքին, որի երակներն ակնհայտորեն արտահայտված են

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է սոցիալական ցանցում գովազդել իր KKW Beauty ապրանքնիշի նոր կոսմետիկ միջոցի ազդեցությունը տատիկի օգնությամբ, ինչը զարմացրել է երկրպագուներին։ Կադրերը հրապարակվել են հեռուստաաստղի Instagram-յան էջում։

 Քիմ տատիկ

Հոլովակում երեւում է՝ ինչպես է Քարդաշյանը տոնային կրեմը քսում տատիկի՝ Մերի Ջո Քեմփբելի ձեռքին, որի երակներն ակնհայտորեն արտահայտված են։ Կրեմը քսելուց հետո երակները գրեթե հետանում են։ «Տատիկս՝ Մերի Ջոն, ինձ հարցրեց իմ կոսմետիկայի մասին եւ խնդրեց թաքցնել երակները։ Մենք Նորթի հետ ուղեւորվեցինք նրա տուն եւ ցույց տվեցինք՝ ինչպես օգտագործել։ Ես երջանիկ եմ, որ նա հոգ է արդյունքից»,- հրապարակումը մակագրել է հեռուստաաստղը։

Տեսանյութը շոկի է ենթարկել Քիմի հետեւորդներին։ Նրանց մի մասը հիացմունքով է ընդունել  Քեմփբելի ձեռքերի փոփոխությունները, սակայն մյուսները կարծում են, որ մարմնի համար դիմահարդարումն արդեն չափազանց է։ Քիմ Քարդաշյան-Ուեսթի հրապարակումն ավելի քան երկու մլն լայք է հավաքել։

Քիմ Քարդաշյան  տատիկ

Քիմ Քարդաշյան տատիկ