Շուրթերը հարթ և գեղեցիկ դարձնող դիմակներ

Մանրամասներ
շուրթեր

Շուրթերի մի քանի դիմակ, որոնք ձեզ կօգնեն դրանք դարձնել գեղեցիկ եւ հարթ:

Մրգային դիմակ

Մի կտոր խնձորը կեղեւազրկում ենք, անցկացնում մանր քերիչով: Խառնում ենք 1 թեյի գդալ հալեցրած սերուցքային կարագին: Դիմակը քսում ենք շուրթերին՝ թողնելով 15-20 րոպե: Խնձորի փոխարեն կարելի է օգտագործել բանան, ծիրան, ձմերուկ կամ սեխ: Այս դիմակը կօգնի խոնավեցնել եւ փափկեցնել շուրթերը:

Թթվասերով դիմակ

Այդ դիմակի համար ձեզ անհրաժեշտ են 1 թեյի գդալ թթվասեր, 2-3 կաթիլ կիտրոնի հյութ եւ 2-3 կաթիլ ձիթապտղի ձեթ: Բոլոր բաղադրիչները խառնել, քսել շուրթերին՝ թողնելով 15-20 րոպե:

Մեղրով դիմակ

2 թեյի գդալ մեղրը հաստ շերտով քսել շուրթերին: Դիմակը թողնել 20-30 րոպե:

Բոլոր այս դիմակները ոչ միայն օգտակար են, այլեւ համեղ: Գործողության ավարտին դրանք կարելի է լվանալ գոլ ջրով կամ լիզել շրթունքներից: