Բրիտանիայից 24-ամյա Ստեֆ Օ’Դելին բախվել է մազերի ներկի պատճառով սարսափելի ռեակցիայի, որի պատճառով 5 օրով կուրացել է, իսկ դեմքը այտուցվել է:
The Sun-ը հաղորդում է, որ աղջիկը մազերը ներկել է գեղեցկության սրահում: Նա պատրաստվում էր Ամստերդամ թռչել իր քրոջ 18-ամյակին եւ ցանկանում էր լավ տեսք ունենալ:
Ստեֆը դեռահասային տարիքից տառապում է պարաֆենիլենմդիամինից (PPD) ՝ մազերի ներկի տարածված բաղադրիչի, ալերգիայով:
Ալերգիայի պատճառով նրան չի կարելի հինա օգտագործել եւ ներկել հոնքերը:
Ներկելուց 2 շաբաթ առաջ Ստեֆն այցելել էր սրահ, որտեղ մասնագետը ներկի ալերգիկ ռեակցիայի թեստ էր անցկացրել:
Ոչ մի խնդիր չկար: Մասնագետը նաեւ աղջկան հավաստիացրել է, որ ներկը բնական է եւ չի քսվելու գլխամաշկին:
Սակայն ներկելուց հետո հաջորդը օրը, երբ ՕԴոնելը արդեն Ամստերդամում էր, նրա մոտ ալերգիկ ռեակցիա էր սկսվել. դեմքն այնպես էր այտուցվել, որ աչքերը չէին բացվում: 5 օր նա չէր կարողանում տեսնել:
Աղջկան հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ նրան հակաալերգիկ միջոցներ եւ աչքի կաթիլներ էին տվել: Բժիշկները խոստովանել էին, որ նախկինում չէին տեսել նման ուժեղ ալերգիկ ռեակցիա:
«Դա ահավոր էր: Ես տանջվում էի ցավից եւ այլմոլորակայինի նման էի: Բախտս բերեց, ամեն ինչ կարող էր ավելի վատ ավարտ ունենալ: Ես այլեւս երբեք չեմ ներկի մազերս»,-պատմել է Ստեֆը:
5 օր անց նրա տեսողությունը վերականգնվել էր եւ վիճակը կարգավորվել, գրում է news.am:
0Comments