Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Արթուր Թայմազովը զրկվեց 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալից, որը նա նվաճել էր ազատ ոճի ըմբշամարտի 120 կգ քաշային կարգում։
Հյուսիսային Օսիայում ծնված Թայմազովը Լոնդոնի Խաղերում ներկայացրել է Ուզբեկստանը։ Նա մեդալից զրկվել է հակադոպինգային կանոնադրության խախտման հետեւանքով, հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կայքը։ Կրկնակի ստուգումից հետո դոպինգ թեստի արյան նմուշի մեջ հայտնաբերվել է արգելված տուրինաբոլ։
Ոսկե մեդալը բաժին կհասնի Լոնդոնում երկրորդ տեղը գրաված վրացի Դավիթ Մոձմանաշվիլիին։
2017-ին ՄՕԿ-ը Թայմազովին զրկել էր նաեւ 2008թ․ Պեկինի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալից դարձյալ դոպինգի պատճառով։
0Comments