Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհանգստությամբ է ընկալում եվրոպական քաղաքականության վրա ազդելու Ռուսաստանի փորձերը։ Այս մասին գերմանական կառավարության ղեկավարն ասել է ուրբաթ, հուլիսի 19-ին, Բեռլինում ամենամյա ավանդական ամառային մամուլի ասուլիսից հետո՝ պատասխանելով իտալացի լրագրողի Moscopoli-ի մասին հարցին։ Moscopoli բառը իտալական ԶԼՄ-ներն օգտագործում են, երբ գրում են Ռուսաստանի կողմից իտալական աջ պոպուլիստական «Լիգա» կուսակցության՝ Ռուսաստանի կողմից ֆինանսավորման ենթադրյալ փորձերի շուրջ սկանդալի մասին մինչեւ Եվրախորհրդարանի ընտրությունները 2019-ի մայիսի վերջին, տեղեկացնում է DW-ն։
Ամերիկյան լրատվական BuzzFeed մեդիա-ընկերությունը հուլիսի 10-ին հրապարակել է ռուսական կողմի հետ իտալացի քաղաքական գործիչների բանակցությունների հնարավոր գաղտնազերծումը 2018-ի հոկտեմբերին մոսկովյան «Մետրոպոլ» հյուրանոցում։ Ընթրիքի ժամանակ Ջանլուկա Սավոինին՝ Իտալիայի նախկին վարչապետի տեղակալ Մաթեո Սալվինիի օգնականը եւ կուսակցության եւս երկու անդամ, ինչպես նաեւ Կրեմլից անունը չնշած պաշտոնյաները փորձել են պայմանավորվել նավթի տարեկան մատակարարման պայմանագրի շուրջ՝ 1,5 մլրդ դոլար արժողությամբ։ Մատակարարումները սպասվում էին նվազեցված գներով, գրում է Buzzfeed-ը։ 65 մլն դոլարի տարբերությունը նախատեսվում էր աջ պոպուլիստական կուսակցության համար, պնդում է պարբերականը, գրում է news.am:
Խոսելով միջադեպի մասին՝ Մերկելն ընդգծել է, որ դա իտալական իշխանությունների գործն է։ «Մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես են աջ պոպուլիստական կուսակցություններն աջակցություն ստանում Ռուսաստանից»,- միեւնույն ժամանակ ասել է նա։
0Comments