Հուլիսի 17
Իմ աշակերտներից շատերը առժամանակ պիտի սպասեն խավարի մեջ, միայնակ ու առանց բարեկամի: Նրանք մաքառում ու առաջ են գնում երգելով:
Դուք էլ պետք է սովորեք երգել ճանապարհին:
Մի՞թե կարծում եք, որ Ես կարող եմ ձեր ոտքը անապահով աստիճանի վրա դնել: Հատակը, որի վրա կանգնած է աստիճանը, կարող է ձեր տեսադաշտից դուրս լինել՝ պահված Բարձրյալի գաղտնարաններում, բայց եթե Ես ասել եմ՝ դիր ոտքդ աստիճանամատին և վեր բարձրացիր, նշանակում է՝ Ես ամրացրել ու ապահով եմ դարձրել աստիճանը:
0Comments