Թուլացիր-թեթևացիր

Պահանջիր Իմ Զորությունը, այսօր քոնն է այն նույն Ուժը, որով Ես դևեր դուրս հանեցի, օգտագործիր Այն, այլապես՝ ետ կվերցնեմ


Հունվարի 15

 

Թուլացրու քեզ, խաղաղվիր, մի լարվիր և իզուր մի վախենա: Ամեն ինչ լավ կլինի: Ինչու՞ զուր վախենալ փոփոխություններից, երբ կյանքդ Ինձ է պահ տրված՝ Աստծո մոտ, որ երբեք չի փոխվում: Ես նույնն եմ՝ երեկ, այսօր և հավիտյան: Նշանակում է՝ պետք է սովորես, իրոք, ծանր լինել և տիրանալ հոգու հավասարակշռությանը՝ այս երերուն ու փոփոխական աշխարհի մեջ:

Պահանջիր Իմ Զորությունը: Այսօր քոնն է այն նույն Ուժը, որով Ես դևեր դուրս հանեցի: Օգտագործիր Այն, այլապես՝ ետ կվերցնեմ: Օգտագործիր Այն շարունակ:

Որքան էլ պահանջես՝ շատ չէ: Երբեք մի մտածիր, թե շատ ես զբաղված: Քանիցս վերադառնաս Ինձ և գործից հետո լցվես Իմ Զորությամբ, ոչ մի գործ չի կարող հոգնեցուցիչ ու չափից ավելի լինել քեզ համար: Իմ Ուրախությունն եմ տալիս քեզ: Ապրիր նրա մեջ: Ընկղմիր քո հոգին այդ պայծառության մեջ և ճառագայթիր, ցոլա՝ տարածելով փոխանցիր ուրիշներին: