Հայտնում եմ Ձեզ, որ 2019 թվականի անցած վեց ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) համակարգի 172 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից սեփական նախաձեռնությամբ, դիմումի համաձայն: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից:
Նշենք, որ Tert.am-ը ՊԵԿ հարցում էր ուղարկել, թե արդյոք ՊԵԿ-ում արտաբյուջետային վճարումները վերացվել են, և եթե այո, ապա որ վարչությունների համար և ինչու. նաև որքա՞ն աշխատակից է ՊԵԿ-ից աշխատանքից ազատվելու դիմում գրել վերջին 6 ամսվա ընթացքում:
«Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք)` «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցները, որպես Կոմիտեի աջակցող ծրագիր ներառված են Կոմիտեի 2019 թվականի բյուջեում, իսկ արտաբյուջետային միջոցների վճարման ուղղությունները սահմանված են Օրենքով»,-ասված է պատասխանում:
0Comments