Քոբուլեթիի մոտակայքում ավտովթար է եղել. տուժածների թվում հայեր չկան

Երեկ երեկոյան Քոբուլեթի քաղաքի մոտ տեղի է ունեցել վթար երեք մեքենաների մասնակցությամբ, որի հետևանքով զոհվել են երեք և տուժել տասը հոգի

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Քոբուլեթիի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Երեկ երեկոյան Քոբուլեթի քաղաքի մոտ տեղի է ունեցել վթար երեք մեքենաների մասնակցությամբ, որի հետևանքով զոհվել են երեք և տուժել տասը հոգի։

Հայտնում ենք, որ զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան»։