Զոհրաբ Սնացականյանը «տեռորի» է ենթարկում համակարգը. «Ժամանակ»

Նա իր ենթականերին արգելել է որևէ ակտիվություն դրսևորել սոցցանցերում

«Արտաքին գործերի նա­խարար Զոհրաբ Սնացականյանը տեռորի է ենթարկում համակարգը: Մնացականյանն իր ենթականերին արգելել է որևէ ակտիվություն դրսևորել սոցիալական ցանցե­րում և ընդհանրապես պա­հանջել է զերծ մնալ հրապա­րակային ակտիվության ցանկացած դրսևորումից: 

Սնացականյանի ուշադրու­թյան կենտրոնում են հատ­կապես իր տարիքային խմբի ներկայացուցիչները, որոնց Զոհրաբյանը կասկածում է իր պաշտոնի վրա աչք ունենա­լու մեջ: Համակարգի ներկա­յացուցիչները մտավախու­թյուն ունեն, որ «վհուկների որսը» կարող է ավելի արմա­տական դրսևորումներ ստանալ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: