Ամստերդամի օդանավակայանում 2 օդանավ իրար են բախվել

Նիդեռլանդական օդանավը պատրաստվում էր Մադրիդ չվերթին, իսկ բրիտանական ընկերության օդանավը Լոնդոն պետք է թռչեր

Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայանում իրար են բախվել բրիտանական լոուքոսթեր EasyJet-ի ուղեւորատար Airbus А320-ը եւ նիդեռլանդական KLM ավիաընկերության Boeing 737-ը: Պատահարը տեղի է ունեցել այսօր առավոտյան, փոխանցում է «Իզվեստիան»:

Airlive պորտալը հայտնում է, որ օդանավերը միմյանց են բախվել գետնի վրա վարելու ժամանակ: Երկու օդանավն էլ վնասվածքներ են ստացել:

Հստակեցվում է, որ նիդեռլանդական օդանավը պատրաստվում էր Մադրիդ չվերթին, իսկ բրիտանական ընկերության օդանավը Լոնդոն պետք է թռչեր, գրում է news.am: