ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ․
«80 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը, որի անունն անքակտելիորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանակալի էջերի հետ:
Որպես ֆուտբոլիստ, Սարգիս Հովիվյանը մեծ դերակատարություն է ունեցել 60-ական թվականների հայկական ֆուտբոլում՝ իր հրաշալի, անկրկնելի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով աշխարհասփյուռ հայությանը:
Հայկական ֆուտբոլը մեծ կորուստ է կրել:
Խորապես ցավակցում եմ Սարգիս Հովիվյանի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին»:
0Comments