![ա](/sites/default/files/inline-images/%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC-%D5%AC%D5%A5%D5%B8%D5%B6%D5%B8%D6%80.png)
Իսպանական գահի ժառանգորդը սիրահարված է «Բարսելոնայի» կիսապաշտպանին։
AS-ի և Թերթի տեղեկացմամբ՝ արքայադուստր Լեոնորը, որը Ֆիլիպ VI թագավորի ավագ դուստրն է, ուժգին զգացմունքներ է տածում Գավիի նկատմամբ․ նա իր հետ դպրոց է տանում թղթապանակ, որում ֆուտբոլիստի նկարներն եմ փակցված։
Իսպանիայի թագավորը ներկայումս Դոհայում է, որտեղ աջակցում է իր ազգային թիմին։ Նա Կոստա-Ռիկայի դեմ խաղից հետո (7-0) մտել է հավաքականի հանդերձարան, որ շնորհավորի հաղթանակի առթիվ։
Նշվում է, որ 18-ամյա ֆուտբոլիստը իր ստորագրությամբ փոքր չափսի մարզաշապիկ է հանձնել թագավորին։ Կարծիք կա, որ նվերը նրա դստեր համար է։
17-ամյա Լեոնորը իսպանական գահի ժառանգն է։
0Comments