Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չի արձագանքում փարիզյան ակումբի ղեկավարության փորձերին պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, գրում է Marca-ն։
20-ամյա ֆուտբոլիստը ցանկություն չունի նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։
ՊՍԺ-ում անցկացրած երկու մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 87 հանդիպման, խփել 60 գոլ։
Մբապեին ձեռք բերելու ցանկություն ունի Մադրիդի «Ռեալը»։
0Comments