Իրանի հավաքականը դարձավ աշխարհի առաջնության պատմության առաջին թիմը, որը մեկ խաղի ընթացքում 6 փոխարինում արեց։
Դա հնարավոր է դարձել այն պատճառով, որ ուղեղի ցնցում ստացած խաղացողի հարկադրված փոփոխությունը չի մտել թույլատրված 5 փոխարինումների մեջ։
Հիշեցնենք, որ Անգլիայի դեմ խաղի առաջին կեսում Իրանի դարպասապահ Ալիրեզ Բեյրանվանդը լուրջ վնասվածք է ստացել, իսկ խաղն ավարտվել է անգլիացիների հաղթանակով՝ 6-2 հաշվով։
0Comments