Apple-ն օգտատերերի տվյալների լրտեսության հարցում որոշել է մերկացնել իր մրցակից Google-ին: Վերջերս Տորոնտոյի փողոցներից մեկում Apple-ի գովազդ հայտնվեց, որում նկարագրվում է օգտատերերի գաղտնիության քաղաքականությունը: Այդպիսով, կորպորացիայի ղեկավարությունը որոշել է սադրել իր մրցակից Google-ին, գրում է Planet Today-ը:
Վերջերս Sidewalk Labs-ը (Google-ի դուստր ընկերությունը) առաջարկել է Տորոնտոյում այսպես կոչված «խելացի շրջան» (Ouayside) ստեղծել, որը կհետեւի մարդկանց տեղաշարժը, ինչպես նաեւ պահվածքը:
Նման հեռանկարը դուր չի եկել Տորոնտոյի բնակիչներին: Նրանք կարծում են, որ ընկերությունը մտադիր է հետեւել իրենց նույնիսկ այն ժամանակ, երբ իրենք օֆլայն են:
Դրանից օգտվել են Apple-ի ղեկավարները: Իրենց մրցակիցների գովազդի դիմաց տեղադրել են հակագովազդ՝ իրենց օգտատերերի գաղտնիության մասին: Փորձագետների խոսքով՝ այդպիսով կանադացիները բացասական կտրամադրվեն Google-ի նկատմամբ:
0Comments